Կարևոր իրադարձություններ

68 մլն ռուբլու հափշտակման մեջ մեղադրվող ռուս ռեժիսոր Սերեբրեննիկովին տնային կալանքի ենթարկեցին

23 Օգոստոս, 2017 18:38
68 մլն ռուբլու հափշտակման մեջ մեղադրվող ռուս ռեժիսոր Սերեբրեննիկովին տնային կալանքի ենթարկեցին

Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովին տնային կալանքի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտում է RIA Novosti-ն։

Ռեժիսորը կալանքի տակ կգտնվի մինչև հոկտեմբերի 19-ը։ Նրան արգելված է կապի ցանկացած միջոց օգտագործելը։ Ռեժիսորին էլեկտրոնային ապարանջան կհագցնեն՝ վերահսկելու համար նրա տեղաշարժը։

Պարզաբանելով նման միջոցառումը՝ ՔԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ Սերեբրեննիկովը կարող է թաքնվել դատարանից Ռուսաստանի սահմաններից դուրս։ Մեղադրող կողմը նշել է, որ «Գոգոլ-կենտրոնի» գեղարվեստական ղեկավարը փորձել է ոչնչացնել խարդախությունների ապացույցները։

Մեղադրյալը տնային կալանքն անվանել է «անհիմն դաժան միջոցառում»։

Փաստաբան Դմիտրի Խարիտոնովը հայտնել է, որ ռեժիսորին աջակցել են մասնավորապես Ֆիլիպ Կիրկորովը, Ֆյոդոր Բոնդարչուկը, Անդրեյ Մալախովը, Քսենյա Սոբչակը, Վլադիմիր Ուրինն ու Իվան Ուրգանտը։

Ռեժիսորը ձերբակալվել էր օգոստոսի 22-ին, Սանկտ Պետերբուրգում նկարահանման ժամանակ։ Նրան մեղադրում են 68 մլն ռումբլու հափշտակման մեջ, որը հատկացվել էր պետբյուջեից «Պլատֆորմա» նախագծի համար։ Սերեբրեննիկովը մեղքը չի ճանաչում։

 

Լրահոս

Դիտել ավելին