Կարևոր իրադարձություններ

Արգենտինացի ուսանողն ավելի քան 46.000 ԱՄՆ դոլար է ծախսել` էլֆի նմանվելու համար

23 Օգոստոս, 2017 14:17
Արգենտինացի ուսանողն ավելի քան 46.000 ԱՄՆ դոլար է ծախսել` էլֆի նմանվելու համար

Արգենտինացի ուսանողն ավելի քան 46.000 ԱՄՆ դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա` էլֆի նմանվելու համար: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը: 

Լուիս Պադրոն անունով 26-ամյա երիտասարդը վիրահատել է քիթը, ծնոտը, փոխել աչքերի գույնը: Բացի այդ, նա ամեն ամիս շուրջ 5000 դոլար է ծախսում մաշկի ու մազերի գույնը բացացնելու համար:

Իր վերջին վիրահատության ժամանակ Լուիսը ստացել է անսովոր բարձր ու «սրտաձև» ճակատ՝ ինչպես «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարի էլֆ հերոսները: Մոտ ապագայում տղան պատրաստվում է փոխել ականջների ձևը, հեռացնել մի քանի կողոսկր, փոխել աչքերի կտրվածքն ու երկարացնել վերջույթները:


 

Լրահոս

Դիտել ավելին