Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում

23 Օգոստոս, 2017 14:10
Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում

Իրաքում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերի հետ: Քննարկվել է թուրք-իրաքյան հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Մասնավորապես օրակարգային թեման եղել է, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեն

«Էրբիլից մեր սպասելիքները պարզ և հստակ են: Հանրաքվեն սխալ քայլ է և պետք է չեղարկվի: Մենք պաշտպանում ենք Իրաքի տարածքային ամբողջականությունը»,-ըստ թուրքական  «Yenisafak» թերթի կայքի՝ հանդիպումից հետո համատեղ մամուլի ժամանակ ասել է  Չավուշօղլուն:

Տեղի ունենալիք  հանրաքվեն  որակելով որպես Իրաքի սահմադրության խախտում՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ամեն գնով փորձում է նվազեցնել քրդերի և Իրաքի ղեկավարության միջև առկա լարվածությունը: Նա նաև Իրաքի սահմադրության խախտում է որակել այն, որ Իրաքի քրդերը  իրենց դրոշը ծածանում են Հյուսիսային Իրաքի Քիրքուք շրջանում:

Բացի դրանից ըստ Չավուշօղլուի՝ քննարկվել է  Իրաքի հյուսիսիսային Բաշիքա շրջանում Թուրքիայի կողմից հիմնված ռազմաբազայի հարցը: Նա մեկ անգամ ևս պնդել է, որ ռազմաբազան չի խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և հանդիսանում է  կարևոր գործոն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Իր հերթին Իրաքի արտգործնախարարը անդրադառնալով Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ թուրք-իրանյան հնարավոր համատեղ օպերացիային՝ ասել է. «Թույլ չենք տա, որ ահաբեկչական կազմակերպությունները վնաս հասցնեն մեր հարևան երկրներին:  Քննարկումներ տեղի կունենան, որ հնարավոր համատեղ գործողությունում մենք էլ ընդգրկվենք:  Եթե առաջարկ լինի, ապա մեծ հաճույքով կողջունենք: Իրաքի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի»:

 

Լրահոս

Դիտել ավելին