Կարևոր իրադարձություններ

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն

23 Օգոստոս, 2017 14:03
Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը դարձել է «Ունիվերսիադա-2017»-ի չեմպիոն
Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը, օղակներ վարժությունում հավաքելով 15.025 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող: 
 
Մեր մյուս մարմնամարզիկ Արթուր Դավթյանը բազմամարտում 84.150 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը: Դավթյանն ուժերն է չափելու նաև հենացատկեր վարժության եզրափակչում:
 

Լրահոս

Դիտել ավելին