Կարևոր իրադարձություններ

Թուրքերի և ռուսների միջև 820 մլն դոլարի առևտրային պայմանագրեր են ստորագրել

23 Օգոստոս, 2017 13:37
Թուրքերի և ռուսների միջև 820 մլն դոլարի առևտրային պայմանագրեր են ստորագրել

Թուրքիայի Իզմիր քաղաքում օգոստոսի 18-ից 27-ը անցկացվող միջազգային ցուցահանդեսի շրջանակներում ռուսական ու թուրքական ընկերությունների միջև 820 մլն դոլարի առևտրային պայմանագրեր են կնքվել:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ այս տարի որպես գործընկեր երկիր ընտրվել է Ռուսաստանը, որի տաղավարի համար հատկացվել է 1.100 քմ տարածք:

Ցուցահանդեսի առաջին 5 օրվա ընթացում Ռուսաստանից ներկայացված 50 ընկերությունների ներկայացուցիչների հետ թուրք գործընկերները բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել: 820 մլն դոլարի պայմանագրերի մեծ մասը կազմում են ռուսական 6 խոշոր ընկերությունների հետ ստորագրված համաձայնագրերը: Դրանցից մեկն էլ ստորագրվել է ռուսական «Gaz Group» ավտոարտադրող կոնցեռնի հետ: Պայմանագրի համաձայն՝ ռուսական ընկերությունը Թուրքիայի Սաքարյա քաղաքում ավելի վաղ հիմնած գործարանում կսկսի արտադրել 2 տեսակի թափքով փոքր բեռնատար մեքենաներ:

Նշվում է, որ ռուսական ընկերությունները հիմնականում ներկայացրել են ավտոմոբիլաշինության, նավթաքիմիական, սննդի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, էներգետիկայի ոլորտները: 

 

Լրահոս

Դիտել ավելին