Կարևոր իրադարձություններ

«Մենք ամերիկացիներն ենք, և ապագան մեզ է պատկանում». Թրամփ

23 Օգոստոս, 2017 13:30
«Մենք ամերիկացիներն ենք, և ապագան մեզ է պատկանում». Թրամփ

«Մենք ամերիկացիներն ենք, և ապագան մեզ է պատկանում»: Այս մասին Արիզոնայի Ֆինիքս քաղաքում ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր երեխա հասնի հաջողության, որպեսզի ողջ հանրությունը բարգավաճի, և որպեսզի յուրաքանչյուր ամերիկացի, ով բախվում է դժվարությունների, լավ կյանքի հնարավորություն ունենա»,- ասել է ԱՄՆ ղեկավարը:

Ավելի քան 1 ժամ շարունակված ելույթի մեծ մասը նվիրված է եղել ԶԼՄ-ների, դեմոկրատների և Կոնգրեսի այլ անդամների քննադատությանը, ովքեր թույլ չեն տվել Թրամփին մասնավորապես չեղարկել Obamacare բուժապահովագրության համակարգի առանցքային դրույթները, ինչը եղել է Թրափի նախընտրական առաջին խոստումը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին