Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 22-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում ոչնչացվել է 5036 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

23 Օգոստոս, 2017 13:19
 Օգոստոսի 22-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում ոչնչացվել է 5036 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված

«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 22-ից 23-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5036 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 6 հետախուզվող:

Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 277 փամփուշտ, 3 նռնակ, 2 նռնակի պայթուցիչ, 4 պայթուցիչ, 3 հրազեն, 1 փամփշտատուփ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին