Կարևոր իրադարձություններ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կլինի 6. ԱԻՆ-ը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

23 Օգոստոս, 2017 13:15
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կլինի 6. ԱԻՆ-ը հորդորում է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Օգոստոսի 24-ից 28-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 24-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին