Կարևոր իրադարձություններ

Ստորագրվել է Թուրքիային ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վաճառքի պայմանագիրը

23 Օգոստոս, 2017 12:24
Ստորագրվել է Թուրքիային ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վաճառքի պայմանագիրը

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:

Ռուս պաշտոնյան միաժամանակ տեղեկացրել է, որ պայմանագիրը դեռևս ուժի մեջ չի մտել: Ըստ Միխեևի՝ կողմերի միջև թեմայի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են. անհրաժեշտ է համաձայնության գալ որոշ տեխնիկական հարցերի շուրջ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս հայտարարել էր, որ S-400 հակաօդային պաշտպանական համակարգերի՝ Ռուսաստանից Թուրքիա  արտահանելու վերաբերյալ անհրաժեշտ պայմանագիրը երկու երկրների միջև արդեն ստորագրվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին