Կարևոր իրադարձություններ

Թրամփը սպառնացել է «փակել» երկրի կառավարությունը

23 Օգոստոս, 2017 11:42
Թրամփը սպառնացել է «փակել» երկրի կառավարությունը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «փակել» պետության կառավարությունը` Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման աջակցությունը ստանալու համար: Այս մասին գրում է RT-ն:

«Դեմոկրատները դեմ են սահմանին պատ կառուցելուն: Սակայն, համոզված եղեք, մենք կփակենք մեր կառավարությունը, որպեսզի հասնենք մեր ուզածին: Մենք կստանանք մեր պատը»,- ասել է 71-ամյա ղեկավարը Ֆենիկսում ելույթի ժամանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին