Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում Թրամփի պատկերով թմրամիջոցներ են առգրավել (ֆոտո)

23 Օգոստոս, 2017 10:24
Գերմանիայում Թրամփի պատկերով թմրամիջոցներ են առգրավել (ֆոտո)

Գերմանիայում առգրավել են էքստազիի ավելի քան 5000 հաբ, որոնց մի կողմում պատկերված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմքը, մյուս կողմում նրա ազգանունն է՝ զարդարված աստղերով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Աղբյուրի փոխանցմամբ` թմրամիջոցները հայտնաբերվել են Ավստրիայի 51-ամյա բնակչի ու նրա 17-ամյա որդու ֆուրգոնի հետախուզության ժամանակ: Նրանք Գերմանիա էին ժամանել Նիդերլանդներից, որտեղից էլ, ենթադրաբար, բերվել էր թմրանյութը։ Նրանք ձերբակալվել են:

Առգրավված հաբերի ընդհանուր արժեքը մոտ 47.000 դոլար է գնահատվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին