Կարևոր իրադարձություններ

«Հայկական ժամանակ». ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով

23 Օգոստոս, 2017 10:17
«Հայկական ժամանակ». ԼՂ կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը. Գ. Զյուգանով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախա­գահ Գենադի Զյուգանովը, մեկնաբանելով ԼՂ կարգավորման հարցը, ասել է, որ առանց Ռուսաստանի Կովկասում երբեք չի լինի ոչ խաղաղություն, ոչ հանգիստ: Ոչ ավել, ոչ պակաս, նա առաջարկել է ԼՂ հիմնահարցի լուծ­ման խորհրդային տարբերակը: «Պետք է միասին հավաքվել և լուծում փնտրել, որը կբավարարի բոլոր կողմերին, և իմ կարծիքով նման լուծում կա: Դժբախտությունն այն է, որ մի շարք մարդիկ ավելի շատ մտածում են օգուտի ու շահույթի մասին, այլ ոչ թե լուծում են փնտրում»,- ասել է Զյուգանովը «Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ հարցազրույցում: Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման հարցում պետք է կիրառել տար­բեր ժողովուրդների համակեցության խորհրդային փորձը: Հարցազրույ­ցում Զյուգանովը հիշել է բանակում իր ծառայակիցների մասին, ովքեր ներկայացրել են ԽՍՀՄ տարբեր ժողովուրդներին, և նրանց հետ կառուցված բարիդրացիական հարաբերությունների մասին՝ չնայած ազգային տարբերություններին: Հիշեցնենք, որ 1921թ. հուլիսի 5-ին, Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կավբյուրոյի նիստի որոշմամբ Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին: Այդ որոշումը պատճառաբանում էր Ադրբեջանի հետ լայն տնտեսական հարցերի առկայությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին