Կարևոր իրադարձություններ

Հայերը բարոյական հարցերում ամենաուժեղ կարծիքն ունեն Արևելյան Եվրոպայում. Pew Research Center

23 Օգոստոս, 2017 00:25
Հայերը բարոյական հարցերում ամենաուժեղ կարծիքն ունեն Արևելյան Եվրոպայում. Pew Research Center

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL) հրապարակել է Pew հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ հայերը սոցիալական և բարոյական հարցերում ամենաուժեղ կարծքին ունեն Արևելյան Եվրոպայում։

Այս կամ այն հարցում հայերը միակարծիք են եղել։ 96 տոկոսը դեմ է արտահայտվել թմրանյութերի օգտագործմանն ու մարմնավաճառությանը, 98 տոկոսը հավանություն չի տվել համասեռամոլությանը, 79 տոկոսը դեմ է եղել նախաամուսնական սեռական հարաբերություններին։ Սա միատարր հասարակություն ունենալու արդյունք է. վերջին մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչության 98.1 տոկոսը կազմում են էթնիկ հայերը։

Դա ստեղծում է իրավիճակ, որտեղ տարակարծությունը չի հանդուրժվում։ Երկար մազերով ու մորուքով տղամարդիկ ներկայում այլևս այդքան վատ չեն ընկալվում, սակայն ներկայացվող ինֆոգրաֆիկան վկայում է բազմազանության ու հասարակությունում հանդուրժողականության պակասի մասին։

 

Լրահոս

Դիտել ավելին