Կարևոր իրադարձություններ

«ՀԺ». Կոտայքի մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը

22 Օգոստոս, 2017 09:56
«ՀԺ». Կոտայքի մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը

«Հայկական ժամանակ»-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն:

Կոտայքի մարզպետարանի լրատական ծառայությունից, սակայն չհաստատեցին տեղեկությունը:

 

«Հայկական ժամանակ»-ի հարցմանը պատասխանելով` փոխանցել են  առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանի մեկնաբանությունը: Այն է` առողջապահության հաստատություններից ճշտել են, որ վարակի տարածվածության ակտիվություն չկա: «Ամեն տարվա համեմատ վարակի դեպքերի փոփոխություն կամ աճ չկա»,- ասել են  Կոտայքի մարզպետարանից»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին