Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». ՊՆ-ին դատի են տվել. պատճառը ան­հիմն աշխատանքից ազատելն է

22 Օգոստոս, 2017 08:50
«Ժողովուրդ». ՊՆ-ին դատի են տվել. պատճառը ան­հիմն աշխատանքից ազատելն է

«ՀՀ պաշտպանության նախարարու­թյան աշխատակիցները դատի են տա­լիս նախարարությանը, պատճառը ան­հիմն աշխատանքից ազատելն է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017 թվականի օգոստոսի 8-ին Թագուհի Վեքիլյանը դիմել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի ՀՀ պաշտպանության նախարարությանն իրեն աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչի և նախկին աշխատանքում վերականգնի: Տեղեկացանք, որ Թագուհի Վեքիլյանը ՀՀ ՊՆ զորամասի բուժքույր է եղել և օրեր առաջ արձակուրդ է գնացել:

Ավելի ուշ վերջինիս են զանգել գործընկերները և ասել, որ զորամասի հրամանատարն իրեն հեռացրել է աշխատանքից: Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փոր­ձում է դա պարզել»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին