Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Կաշառքի հաղորդում դատավորի վերաբերյալ

22 Օգոստոս, 2017 08:15
«Հրապարակ». Կաշառքի հաղորդում դատավորի վերաբերյալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը տան հետ կապված առքուվաճառքի պայմանագիրը լուծարելու համար դիմել է դատարան, սակայն հայցն առաջին ատյանում մերժվել է: Ա. Ս.-ն հայտնել է, որ իր հոր ծանոթը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ.-ի ամռանը խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի մի դատավորի եւ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Ապա հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10 հազար դոլար գումար, որից, ինչպես հետագայում պարզվել է, Ա. Ա.-ն 3 հազարն իրեն է վերցրել, մնացած 7 հազարը փոխանցել է դատավորին: Մենք տեղեկացանք, որ կաշառք վերցրած դատավորը վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է:
 
Դատական համակարգում զարմացած են այս պատմությունից, քանի որ այստեղ «մեծ կալիբրի գործեր չեն քննվում, մանր-մունր բաներ են, որոնց հանգուցալուծման համար էլ մեծ գումարներ չեն տա»: Արգիշտի Ղազարյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է դատարանում՝ որպես քարտուղար, դատավորի օգնական: Ապա փաստաբան է եղել, աշխատել է ՀԷՑ-ում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ: Իսկ 2008-ից վարչական դատարանի դատավոր է: Նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, նոտար է աշխատում Շենգավիթում: Վերջինիս քույրն էլ դատավոր Գայանե Մազմանյանն է՝ Կենտրոնի դատարանում»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին