Կարևոր իրադարձություններ

Հայ երաժիշտները զարմացրել են Վլադիմիր Պուտինին. Koktebel Jazz Party-ի կազմակերպիչ

21 Օգոստոս, 2017 20:20
Հայ երաժիշտները զարմացրել են Վլադիմիր Պուտինին. Koktebel Jazz Party-ի կազմակերպիչ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղրիմում անցկացվող Koktebel Jazz Party երաժշտական փառատոն, որի ընթացքում նրան զարմացրել են հայ երաժիշտները, ովքեր հեռակա կարգով կատարել են տարբեր ստեղծագործություններ։

«Նախագահը հիացած է, նրան դա (հայ երաժիշտների հեռակա կատարումը) նույնպես ցնցել է։ Նա նման բան առաջին անգամ էր տեսնում։ Հաճելի էր նրան և մեր հանրությանը նման հաճույք փոխանցելը»,- 360tv հեռուստաալիքին ասել է փառատոնի կազմակերպիչ, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը՝ նշելով, որ Հայաստանում են գտնվել թմբկահարը, կոնտրաբասիստը և դաշնակահարը, իսկ փառատոնի հրապարակում նրանց հետ նվագել են սաքսոֆոնահարները։

 

Լրահոս

Դիտել ավելին