Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,17
    8,42

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՀՀ վարչական դատարանի դատավորը $7000 կաշառք է ստացել. ՔԿ

21 Օգոստոս, 2017 15:40
ՀՀ վարչական դատարանի դատավորը $7000 կաշառք է ստացել. ՔԿ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատական համակարգի ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ:

Այսպես, ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունն ու հողամասը 2005 թվականին վաճառել է այլ անձանց: Հետագայում պարզվել է, որ գույքը վաճառելու ժամանակ տեղի ունեցած սխալի պատճառով առուվաճառքի պայմանագրում նշվել է այլ գույք, որի պատճառով հայրը դիմել է դատարան՝ հիշյալ պայմանագիրը լուծարելու համար, սակայն ներկայացված հայցը մերժվել է:

Ա. Ս.-ն միաժամանակ հայտնել է, որ իր հոր ծանոթը` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ.-ի ամռանը վերը նշված խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավորին և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Դրանից հետո հայրը որպես կաշառք դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10.000 ԱՄՆ դոլար գումար: Հետագայում պարզվել է, որ Ա. Ա.-ն այդ գումարից 3.000 ԱՄՆ դոլարը վերցրել է իրեն, իսկ մնացած` 7.000 ԱՄՆ դոլարը փոխանցել դատավորին:

Այսպիսով, դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության ենթադրաբար տեղի ունեցած հանցագործության դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցումենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ,քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով`դատարանիօրինականուժիմեջմտածդատավճռով:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին