Կարևոր իրադարձություններ

Ելցինի վարած Mercedes-Benz S-Class ավտոմեքենան վաճառվել է 19.7 մլն ռուբլով

21 Օգոստոս, 2017 15:34
Ելցինի վարած Mercedes-Benz S-Class ավտոմեքենան վաճառվել է 19.7 մլն ռուբլով

Սանկտ Պետերբուրգի ավտոսրահում վաճառվել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի Mercedes-Benz S-Class (W140) լիմուզինը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ` անանուն գնորդն այն ձեռք է բերել 19.7 մլն ռուբլով:

Լիմուզինի վաճառքի մասին հայտարարությունը «Auto.ru» կայքում էր հայտնվել հուլիսի 15-ին։ Մեքենան գտնվում է հիանալի վիճակում, վերանորոգման կարիք չունի, գույնը կապույտ է, վազքը՝ 60 հազար կմ, մեքենան հանդերձված է 320 ձիաուժ հզորությամբ 5լ շարժիչով ու ավտոմատ փոխանցումային տուփով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին