Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,17
    8,42

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Հավանություն է տրվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին

21 Օգոստոս, 2017 15:29
Հավանություն է տրվել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խորհրդի նիստը: Այս մասին  հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ արդարադատության նախարարությունների, ինչպես նաև գիտական ոլորտի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհուրդը քննարկել է օրակարգային 2 հարց` ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին հավանություն տալու և տեսչական մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոններում նշանակելու համար ՀՀ վարչապետին թեկնածուների ներկայացման հարցերը:

Տեսչական մարմնի խորհրդի նախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկությամբ, մարմնի հաստիքացուցակում որոշվել է նախատեսված «Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի» երեք հաստիքները փոխել երկու հաստիքով, ստեղծել մեկ իրավախորհրդատուի հաստիք:

Խորհուրդը նաև որոշել է հավանություն տալ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին և «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանին հանձնարարվել է 1-օրյա ժամկետում ղեկավարի տեղակալների պաշտոններում Մարատ Բադալյանի և Իգոր Սարգսյանի թեկնածությունները ներկայացնել ՀՀ վարչապետին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին