Կարևոր իրադարձություններ

5 պատճառ, թե ինչու է Ռուսաստանին պետք դաշնակից լինել Թուրքիայի հետ. ռուս քաղաքագետ

21 Օգոստոս, 2017 14:19
5 պատճառ, թե ինչու է Ռուսաստանին պետք դաշնակից լինել Թուրքիայի հետ. ռուս քաղաքագետ

Ռուս վերլուծաբան և քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն նշել է հինգ պատճառ, թե ինչու է Ռուսաստանին անհրաժեշտ Թուրքիայի դաշնակցության կարիքը:

«Sputnik»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ այդ պատճառները հետևյալն են.

1. Եթե Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցը լինի, Բոսֆորի և Դարդանելիի նեղուցները բաց կլինեն ռուսական նավատորմի համար: Ներկա պահին ռուսական նավերի համար նշյալ նեղուցների անցանելիությունը ապահովող միջազգային պայմանագրերը ամեն վայրկյան, և հատկապես ճգնաժամային պահերին, կարող են անվավեր համարվել:

2. Թուրքիան տարածաշրջանային խոշոր դերակատար է, և Թուրքիայի հետ բարեկամությունը Ռուսաստանի համար նախ և առաջ նշանակում է՝ կայունություն և ապահովություն Կովկասում, Ղրիմում և Ուկրաինայի հետ հարաբերություններում: Եթե Թուրքիան Ռուսաստանի բարեկամը չլինի, վերջինս պետք է մեծ չափով հզորացնի երկրի հարավային սահմաններում, Ղրիմում և Կովկասում իր ռազմական ներկայացվածությունը:

3. Թուրքիայի և Իրանի հետ բարեկամությունը Ռուսաստանի համար երաշխիք է, որ առաջիկայում սիրիական ճգնաժամը կհանգուցալուծվի, տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի, ինչպես նաև՝ կապահովի Ռուսաստանի ներկայացվածությունը Միջին Արևելքում, ինչը վերջինիս համար շատ կարևոր է:

4. Նման դաշնակցությունը կչեզոքացնի ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ձեռքում եղած «թուրքական հաղթաթուղթը»՝ շահեկան աշխարհագրական դիրքն ու Եվրոպայի ամենամրցունակ բանակը, որն օգտագործվում է Ռուսաստանին կաշկանդելու համար:

5. Կովկասի և Միջին Ասիայի թուրքական ժողովուրդները մշակութային և պատմական տեսանկյունից Թուրքիայի նկատմամբ հարազատություն են զգում: Հետևաբար երկկողմ դաշնակցությունը հնարավորություն կտա մի կողմ դնելու Կասպից ծովի մինչև Մոնղոլիայի սահմանները եղած տարածքում ազդեցություն ունենալու համար տարվող մրցակցությունը. ենթադրաբար այս հարցում ևս Թուրքիան Ռւոսաստանի նկատմամբ բարեկամական մոտեցում կցուցաբերի:

 

Լրահոս

Դիտել ավելին