Կարևոր իրադարձություններ

Իրանում քննարկվել է երկրում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդիրը

21 Օգոստոս, 2017 14:00
Իրանում քննարկվել է երկրում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդիրը

Օգոստոսի 20-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մեհդի Զահեդիի հետ` քննարկելու ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ԻԻՀ գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձավ Իրանում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդրին:

Մոհամմադ Մեհդի Զահեդին շնորհակալություն հայտնեց հուլիս ամսին Հայաստանի Հանրապետություն իր գլխավորած պատվիրակության այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար` ցանկություն հայտնելով ՀՀ ԱԺ իր գործընկերոջը հրավիրելու Թեհրան:

Խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին՝ ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ կատարեցին կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք կարևոր այլ հարցերի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին