Կարևոր իրադարձություններ

Բարզանի. «Անկախության հանրաքվեն չի հետաձգվի»

21 Օգոստոս, 2017 13:51
Բարզանի. «Անկախության հանրաքվեն չի հետաձգվի»

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին շարունակում է սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու հարցում վճռական մնալ: Այս մասին գրում է թուրքական «Timeturk» լրատվական կայքը:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով  հանրաքվեի հետաձգման մասին խոսակցություններին՝ Բարզանին ասել է. «Սեպտերբերի 25-ին անկախության հանրաքվե կանցկացվի: Հանրաքվեն չի հետաձգվի, և ես համաձայն եմ Բաղդադի հետ երկխոսություն սկսել»:
Խոսելով նոյեմբեր ամսին անցկացվելիք շրջանի ղեկավարի ընտրությունների մասին, Բարզանին նշել է, որ իր թեկնածությունը չի դնելու:

Ավելի վաղ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ անկախության համար հանրաքվե անցկացնելը քրդերի բնական իրավունքն է և եթե որոշ ուժեր փորձեն խոչընդոտել Քուրդիստանի անկախության համար կայանալիք հանրաքվեն, ապա արյունալի պատերազմ կսկսվի:

 

Լրահոս

Դիտել ավելին