Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում զինծառայողի դի է հայտնաբերվել

21 Օգոստոս, 2017 13:25
ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում զինծառայողի դի է հայտնաբերվել

Օգոստոսի 20-ին` ժամը 16.20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի դին՝ ծնոտի շրջանում ստացած հրազենային վիրավորումով (ծնված 1991թ., Ապարանի ԶԿ):

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սպայի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին