Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում ձերբակալել են փողոցում քրդերեն երգող երեխաների

21 Օգոստոս, 2017 13:22
Թուրքիայում ձերբակալել են փողոցում քրդերեն երգող երեխաների

Վանի կենտրոնական փողոցներից մեկում քրդերեն երգեր երգող 2 երեխա ձերբակալվել են: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ երեխաներց մեկը եղել է 12, մյուսը 13 տարեկան:

Նշվում է, որ ոստիկաններն առգրավել են այն գումարը, որը երեխաներին տվել էին փողոցում նրանց ունկնդրող անցորդները:

Ըստ աղբյուրի՝ դեռևս հայտնի չէ, թե ոստիկանները ուր են տարել քրդերեն երգող քուրդ երեխաներին:

 

Լրահոս

Դիտել ավելին