Կարևոր իրադարձություններ

Սերժ Թանկյանն այսօր դարձավ 50 տարեկան (լուսանկարներ)

21 Օգոստոս, 2017 11:44
Սերժ Թանկյանն այսօր դարձավ 50 տարեկան (լուսանկարներ)

Աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք»)հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանն այսօր դարձավ 50 տարեկան:

Որպես մենակատար` Թանկյանը SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։ 

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգիբնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike:

 

Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։

 

 

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին