Կարևոր իրադարձություններ

Կոտայքում վթարի է ենթարկվել Յուրի Վարդանյանի ծառայողական մեքենան. 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

20 Օգոստոս, 2017 21:40
Կոտայքում վթարի է ենթարկվել Յուրի Վարդանյանի ծառայողական մեքենան. 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր` օգոստոսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաննաերում Երևան քաղաքի Վարդաշեն 11 փողացի բնակիչ 42-ամյա Կարապետ Օհանյանը իր վարած Toyota SeqSoia մակնիշի 011 AS 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթանալով բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին և մասամբ կախվել մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջի եզրին:

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը` վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 12-ամյա Ռոբերտ Օհանյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

 

Մանրամասները՝  shamshyan.com-ում

 

Լրահոս

Դիտել ավելին