Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    480

  • EUR

    569
    577

  • RUB

    8,11
    8,36

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար

19 Օգոստոս, 2017 10:18
«Հրապարակ». Հայ գիտնականը նվերներ է պատրաստել Պուտինի և Թրամփի համար

Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որն զբաղվում է արևային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին:

Պուտինին նա ապխտած ձուկ է նվիրելու՝ արևային տեխնոլոգիայով պատրաստված, իսկ ԱՄՆ նախագահի համար մեր պրոֆեսորը արևային սարքի միջոցով հնդկահավ է խորովելու:

Ինչո՞ւ են հենց նրանք արժանացել պրոֆեսորի ուշադրությանը: Համազասպյանը պատասխանում է. «Որպես գերտերության ներկայացուցիչներ, որ ցույց տանք, որ Հայաստանում մշակված է տեխնիկա, որն իրենք չունեն, որ իրենք մեզ էլ հաշվի առնեն և համագործակցեն:

Այժմ Վահան Համազասպյանը բանակցություններ է վարում ՌԴ խոշորագույն արգելոցներից մեկի՝ «Բայկալ ազգային պարկի» հետ:

«Մենք առաջարկել ենք այնտեղ մեր արևային սարքերից տեղադրել: Անտառներում խորոված են անում, որից հետո հրդեհներ են տարածվում, իսկ արևային սարքը նման ռիսկեր չի առաջացնում:

Համազասպյանը մտադիր է նվերը Պուտինին հանձնել սեպտեմբերի 28-ին:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին