Կարևոր իրադարձություններ

Բլոգերը ցուցադրել է iPhone-ի գաղտնագիրը կոտրելու հեշտ տարբերակը (տեսանյութ)

18 Օգոստոս, 2017 22:50
Բլոգերը ցուցադրել է iPhone-ի գաղտնագիրը կոտրելու հեշտ տարբերակը (տեսանյութ)

Ծրագրավորողները նոր միջոց են հայտնաբերել iPhone-ի պաշտպանությունը շրջանցելու համար: Корреспондент-ի հաղորդմամբ՝ տվյալ մեթոդը ցուցադրվել է EverythingApplePro-ի յութուբյան ալիքում:

Այս մեթոդը հիմնված է PIN-կոդի բոլոր տարբերակների մի քանի անգամ հավաքման վրա: Բլոգերը ներկայացված տեսանյութում նշում է, որ iPhone-ը պաշտպանություն ունի, որը թույլ չի տալիս մի քանի անգամ սխալ գաղտնագիր հավաքել: Սակայն եթե գաջեթը գտնվում է վերականգնման ռեժիմում, տվյալ սահմանափակումը չի գործում փորձերի քանակի համար:

Այսպիսով, գաղտնագրերը կարելի է հավաքել անսահմանափակ քանակությամբ: Ճիշտ գաղտնագիրը հավաքելու համար հարկավոր կլինի ծախսել 20 ժամից ոչ ավելի:

 

Լրահոս

Դիտել ավելին