Կարևոր իրադարձություններ

«Դատվելու եմ, արի ասենք ինքնասպանա եղել». կատակել է ծառայակցի հետ, ապա՝ սպանել

18 Օգոստոս, 2017 17:00
  «Դատվելու եմ, արի ասենք ինքնասպանա եղել». կատակել է ծառայակցի հետ, ապա՝ սպանել

2014թ.-ի մարտի 12-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարում նախագահող դատավոր Ա. Մնացականյանի նախագահությամբ քննվեց քրեական գործն ըստ որի՝ 2013 թվականի մարտի 20-ին` ժամը 18:50-ի սահմաններում, սպանություն էր տեղի ունեցել՝ զինծառայող Ս. Բուդաղյանը հանդիսանալով N զորամասի դիմուկահար լինելով հանգիստ-հերթափոխում  և գտնվելով նույն մարտական դիրքի կացարանի դիմաց, խուլիգանական դրդումներով, այն է` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով  գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետևանքը մարտական դիրքի գետնատնակի մոտից վերցնում է  իրեն ամրակցված «ԴԴՀ» տեսակի 91861 համարի զենքը և մարտական 10 փամփուշտներով լիցքավորվում, ապա  մոտեցենում  է կացարանին հարակից ինքնաշեն նստարանին նստած Վ. Ավագյանին, փողն ուղղելով վերջինիս գլխին` մեկ կրակոց է արձակում ծառակցի ճակատի ձախ շրջանին և սպանում  է նրան»:

Դատական քննության ընթացքում ամբաստանյալ Ս.  Բուդաղյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չէր ճանաչել և օգտվելով իր իրավունքից` հրաժարվել էր  ցուցմունք տալ, սակայն նախնական քննության ընթացքում տված ցուցմունքները հրապարակելուց հետո ամբաստանյալ Ս. Բուդաղյանն առաջադրված հարցերին պատասխանեց:

Դեպքի օրը` զենքը լիցքավորելու ժամանակ, ինքը մոռացել է, որ պահեստատուփն ամրացված է զենքին և դրան ուշադրություն չի դարձրել: Դրանից հետո ինքը մոտեցել է Վ. Ավագյանին, զենքը մոտ կես մետր հեռավորությունից պահել է նրա ուղղությամբ, սակայն չի գիտակցել, որ կրակոց կարձակվի և Վոլոդյան կմահանա, քանի որ չի իմացել, որ զենքի մեջ փամփուշտ կա: Կրակոցից հետո ինքը մյուս ծառայակիցներին  չի ասել սպանության մասին, որպեսզի կատարվածը ներկայացնեն որպես ինքնասպանություն: Բուդաղյանն Ավագյանի հետ ընկերական հարաբերություններ  է ունեցել և նիստերի ժամանակ պդնել է, որ իրեն սպանելու պատճառ չի ունեցել:

Ամբաստանյալ Բուդաղյանը և Ավագյանը նշանակվել են առաջնագծի դիտորդներ: Երբ ամբաստանյալը  կանգնած է եղել դիտակետի մոտ, Վ.-ն մոտեցել է իրեն և կատակով ուսով հրել: Ինքը և Վ.-ն  մտերիմ են եղել և նման կատակներ հաճախ են արել միմյանց հետ:

Բուդաղյանը Ավագյանին  ասել է «թարգի, հավես չունեմ» և նույնպես հրել նրան: Վ.-ն  շարունակել է կատակել և բռունցքով թույլ հարվածել է իր ուսին: Ինքը նույնպես կատակով բռունցքով խփել է նրա ուսին: Դա կրկնվել է ևս 2 անգամ: Վ.-ն  կատակով իրեն ասել է «հլը ինձ խփի, տենամ ինչքան ես ուժեղ» և ինքը բռունցքով հարվածել է նրա զրահաբաճկոնին` ասելով, որ հիմա էլ նա իրեն խփի: Երբ Վ.-ն ցանկացել է բռունցքով հարվածել իր զրահաբաճկոնին, ինքը մարմնով մի կողմ է թեքվել և նրա հարվածը դիպել է խրամատի բետոնե սյանը, ինչի հետևանքով նրա աջ ձեռքի ցուցամատը վնասվել է և սկսել թույլ արնահոսել, ինչը կարճ ժամանակ անց դադարել է: Այդ օրվա ընթացքում վնասվածքի մասին իմացել են փոխգնդապետն  և դիրքի զինվորները, որոնց իրենք դեպքը ներկայացրել են այնպես, ինչպես որ այն եղել է:

Մարտի 12-ինՎ.-ն  մոտեցել է իրեն և գլխին դրած սաղավարտով հարվածել իր գլխին դրված սաղավարտին` ցանկանալով կատակել իր հետ: Այնուհետև իրենք կատակով սաղավարտները իրար հպելով հրել են միմյանց:  Ինչի հետևանքով Վ.-ի քիթը վնասվածք է ստացել ու սկսել է արնահոսել, ինչը շուտով դադարել է:

Կրակոցից առաջ ինքը ոչինչ չի ասել, Վ.-ն` նույնպես: Կրակոցից անմիջապես հետո ինքը տեսել է, թե ինչպես է վնասվել` ծակվել Վ-ի ճակատի ձախ վերին հատվածը:

Կրակոցից հետո մահացած զինծառայողը կիսականգնել է, մարմնով առաջ եկել և ձախ կողմով շրջվելով` մեջքի վրա ընկել սեղանին, շուռ տալով այն` ընկել է գետնին: Ինքը զենքը գցել է գետնին, ծնկի իջել Վ-ի մոտ, լացել:

«Հիմա ինչ ենք անելու, դատվելու եմ, արի ասենք ինքնասպանա եղել»: Իսկ դիրքի ավագը պատասխանել է. «Չէ, տենց ոնց կլինի, ինձնից հեռու»: Բուդաղյանը վազել է այս ու այն կողմ, ընկել գետնին, թավալվել: Զանգել է հորն ու ասել, որ մարդ է սպանել, դատվելու է, այնուհետև անջատել է հեռախոսն ու կրկին վազել Վ.-ի մոտ: Այդ ընթացքում դիրքի զինվորները հավաքվել են գետնատնակի մոտ, փորձել բուժօգնություն ցույց տալ Վ-ին, դադարեցնել արնահոսությունը, քանի որ նրանց թվացել է, որ Վ-ն դեռ կենդանի է:

Դեպքի մասին տեղեկացրել են  գումարտակի հրամանատարին Վ-ին  շտապ օգնության մեքենան տեղափոխել է դիրքից, իսկ քիչ անց իրենք իմացել են, որ նա մահացել է:

Կրակոցի ժամանակ Վ-ի գլխին առկա եղել է գլխարկ, իսկ սաղավարտ առկա չի եղել: Կրակելուց հետո  Ս-ն գլուխը պահել է ձեռքերի մեջ և ասել. «Տաշիր, էս ինչ արեցի, սպանեցի»: Այդ ընթացքում ինքը մտել է ներս, վերցրել սրբիչ և մոտեցել Վ-ին: Ինքը շոշափել է և զգացել, որ նրա զարկերակն առկա է: Այդ ժամանակ Վ-ն խռխռացրել է, սակայն ոչինչ չի խոսել:

Իրենք «Տաշիր» անվանել են Վ. Ավագյանին, քանի որ նա եղել է Տաշիրի տարածաշրջանից:

- Ավագյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է գլխի հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ վիրավորում` մուտքի անցքը տեղակայված է ձախից ճակատային շրջանում, ելքինը` ձախ ծոծրակային շրջանում, իր ընթացքով վնասելով` ճակատոսկրը, գլխուղեղի կարծր թաղանթը, գլխուղեղը, ծոծրակոսկրը, որոնք պատճառվել են կենդանության օրոք:

Դատական նիստի ժամանակ ցուցմունք են տվել նաև մյուս զինծառայողները:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարնը վճռել է. Ս. Բուդաղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2013 թվականի մարտի 22-ից:

Վերաքննիչ քրեական դատարանում նախագահող դատավոր Ա.Դանիելյանի և մյուս դատավորների որոշմամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել և փոփոխվել է : Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է Ս. Բուդաղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում 15 /տասնհինգ/ տարի ժամկետով:




 

Լրահոս

Դիտել ավելին