Կարևոր իրադարձություններ

«Եթե հրդեհը բռնկված լիներ Լոռիում կամ Տավուշում, հրդեհաշիջման աշխատանքները մի քանի անգամ ավելի լավ արդյունք կտային, քան Խոսրովի Արգելոցում»

18 Օգոստոս, 2017 15:46
Հեղինակ՝ Գագիկ Սուրենյան
«Եթե հրդեհը բռնկված լիներ Լոռիում կամ Տավուշում, հրդեհաշիջման աշխատանքները մի քանի անգամ ավելի լավ արդյունք կտային, քան Խոսրովի Արգելոցում»

Որպես օդերևութաբան կավելացնեմ հետևյալը:
Եթե այս հրդեհը բռնկված լիներ Լոռիում կամ Տավուշում հրդեհաշիջման աշխատանքները մի քանի անգամ ավելի լավ արդյունք կտային քան Խոսրովի Արգելոցում, քանի որ նշված հատվածների անտառներում խոնավությունը մի քանի անգամ ավելի շատ է և խոտածածկ տարածքներում և բուն անտառային գոտում: 
Կլիմայի տեսանկյունից Խոսրովի արգելոցը գտնվում է չոր խիստ ցամաքային կլիմայական գոտում, որտեղ ամառային ամիսներին անձրևներ գրեթե չեն լինում, իսկ այս տարի անձրևազուրկ օրերին գումարվեց աննախադեպ երկարատև շոգը: Բացի դրանից երեկոյան ժամերին Խոսրովի արգելոցում ցայտուն արտահայտվում են լեռնահովտային քամիները, որոնց արագությունը օգոստոսի 12-ին և 13-ին հասնում է 15-20մ/վրկ և նպաստում կրակի արագ տարածմանը: Բացի թվարկված գործոններից կա ևս մի շատ կարևոր փաստ, դա Խոսրովի արգելոցի խիստ կտրտված և դժվարամատչելի ռելիեֆն է, առանձին հատվածներում նույնիսկ ոտքով քայլելը անհնարին է:

 

Լրահոս

Դիտել ավելին