Կարևոր իրադարձություններ

«ՌԴ-ն սկսում է Վրաստանին դիտարկել ՆԱՏՕ–ի հակառուսական ռազմավարության «մասնիկ»

18 Օգոստոս, 2017 13:55
Հեղինակ՝ Արտյոմ Բալասանով
«ՌԴ-ն սկսում է Վրաստանին դիտարկել ՆԱՏՕ–ի հակառուսական ռազմավարության «մասնիկ»

Վրաստանի համագործակցությունը ՆԱՏՕ–ի հետ ընդունում է այնպիսի ձևեր, որ այն դարձնում է Թբիլիսիին ՌԴ–ին «զսպելու» Դաշինքի քաղաքականության մասնակից։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը։

Նա նշել է, որ ցավոք`Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ բարիդրացիական երկխոսություն ծավալելու փոխարեն Թբիլիսիում շարունակում են պնդել այդ տարածքների`ՌԴ–ի կողմից «օկուպացված» լինելու մասին։

Դիվանագետը հիշեցրել է, որ միայն նախորդ տարի Վրաստանի տարածքում տեղի են ունեցել ՆԱՏՕ–ի անդամ–երկրների մասնակցությամբ երեք զորավարժություններ։
Ըստ նրա, ՆԱՏՕ–ն փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասի տարածքում։
ՌԴ–Արևմուտք «սառը պատերազմը» աստիճանաբար տեղափոխվում է Հարավային Կովկասի տարածաշրջան և չի բացառվում, որ ինչպես Դոնբասում `Արևմուտք–ՌԴ պատերազմն ընդունել է proxy war–ի բնույթ, այս անգամ արդեն Վրաստանը կփորձի Աբխազիայի ու Հվ.Օսիայի «հարցերը» լուծել ռազմական գործողություններով`2008թ.–ի օրինականով ստանալով Վաշինգտոնի ու Բրյուսելի «կանաչ լույսը»։

Սակայն Աբխազիայի ու Հվ.Օսիայի անվտանգությունն`նոր համաձայնագրերով, ապահովում է ՌԴ–ն`հարձակում Սուխումիի և Ցխինվալի վրա կնաշանակի հարձակում ՌԴ–ի վրա ու Մոսկվան աբխազական և օսական տարածքներում գտնվող իր ռազմական ներուժի, ինչպես նաև Հարավային ռազմական շրջանի`Հյուսիսային Կովկասից թարմ ուժերի շնորհիվ Վրաստանին պարտության է մատնելու`«խաչ քաշելով» Վրաստանի`տարանցիկ երկիր, «միջանցք» դառնալու երազանքների վրա`Ադրբեջան–Վրաստան–Թուրքիա, Կենտրոնական Ասիա–Կովկաս–Թուրքիա–ԵՄ ուղղության վրա։ Վրաստանը շատ լավ գիտակցում է, թե ինչ կարժենա Աբխազիայի ո Հվ.Օսիայի վրա հարձակումը`թե տնտեսական, թե ռազմա–քաղաքական իմաստներով`մնում է Թբիլիսիում քաղաքական վերնախավը չտրվի Արևմուտքի սին խոստումներին`աջակցության և մի քանի «ամսից» ՆԱՏՕ–ի անդամ դառնալու առաջարկություններին։

ՌԴ–ն երբեք թույլ չի տա Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ–ին`դա կնաշանակի «շրջապատվել» Դաշինքի ռազմակայաններով նաև հարավից`Հյուսիսային Կովկասի հարևանությամբ, վրացական ափերին կհայտնվեն ՆԱՏՕ–ի ուժեր, ինչը կտրուկ փոխելու է ռազմական բալանսն այս տարածաշրջանում։

Ինչ մնում է ՀՀ–ի շահերին, ապա Երևանին ձեռտնու չէ Հարավային Կովկասում նոր «բաժանարար գծերի» առաջացումն ու ռուս–վրացական պատերազմը`ՀՀ–ն այս պարագայում հայտնվելու է ծանր իրավիճակում`ՀՀ–ի «կյանքի ճանապարհը» անցնում է Վրաստանի տարածքով, Վրաստանում բնակվում է բավականին մեծ հայկական համայնք`հայեր են բնակվում նաև Աբխազիայում ու Հվ.Օսիայում, բացի այդ, ՌԴ–ն ՀՀ–ի դաշնակիցն է ու կարող է կանգնել Գյումրիի ռազմակայանը Վրաստանի դեմ օգտագործելու հարցը։ Եթե ռուսական զորքերը ՀՀ–ից հարվածեն կամ մուտք գործեն Վրաստան`հայ–վրացական հարաբերությունները կխզվեն ու հենց դա է թուրք–ադրբեջանական տանդեմի նպատակը`վերջնականապես շրջափակել ՀՀ–ն այս անգամ նաև հյուսիսից։

 

Լրահոս

Դիտել ավելին