Կարևոր իրադարձություններ

Առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները

18 Օգոստոս, 2017 11:03
Հեղինակ՝ Նանա Գնդոյան
Առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար  «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները

ԱԻՆ լրատվական ծառայությունից Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Օգոստոսի 18-ին վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ: ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: 
ՀՀ ԱԻն Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին