Կարևոր իրադարձություններ

«Ռուտուլցիների արևելակովկասյան լեզվում «կիրակի» իմաստով օգտագործվում է эрмаьнийаьшид йигъ` բառացիորեն` «հայերի (քրիստոնյաների) օր» կապակցությունը»

18 Օգոստոս, 2017 10:54
Հեղինակ՝ Վարդան Ոսկանյան
«Ռուտուլցիների արևելակովկասյան լեզվում «կիրակի» իմաստով օգտագործվում է эрмаьнийаьшид йигъ` բառացիորեն` «հայերի (քրիստոնյաների) օր» կապակցությունը»

Այն, որ «հայ (արմանի, էրմանի, էրմենի)» էթնիկական նշանակյալը Մերձավոր Արևելքի լեզուներում իմաստային երկրորդական ընդլայնման հետևանքով նույնացվում է նաև «քրիստոնյա» հասկացության հետ, հանրահայտ փաստ է: Ուշագրավ է, որ, ըստ ամենայնի, այդպես է նաև Հյուսիսային Կովկասի որոշ լեզուներում:

Մասնավորապես, Դաղստանի հարավում և Ադրբեջանի հյուսիսում բնակվող ռուտուլցիների արևելակովկասյան լեզվում «կիրակի» իմաստով օգտագործվում է эрмаьнийаьшид йигъ [էրմա̈ նիյա̈ շիդ յիղ] բառացիորեն` «հայերի (քրիստոնյաների) օր» կապակցությունը:

Ի դեպ, ռուտուլցիները հայերիս հայտնի են դեռևս միջին դարերից, երբ «Աշխարհացույցում» հիշատակվում են որպես «Խենաւք»՝ ցեղանուն, որը մինչև մեր օրերն է հասել ռուտուլաբնակ ամենամեծ բնակավայրերից մեկի՝ դաղստանյան Խնով գյուղի անվանման մեջ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին