Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,17
    8,42

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

«Առավոտ». Զավեշտ է, երբ հեռավոր «գլենդելներից» մեր համաքաղաքացիները «արժեքավոր խորհուրդներ» են տալիս, թե ինչպես պետք է հայկական բանակը գրավի Բաքուն

18 Օգոստոս, 2017 10:00
«Առավոտ». Զավեշտ է, երբ հեռավոր «գլենդելներից» մեր համաքաղաքացիները «արժեքավոր խորհուրդներ» են տալիս, թե ինչպես պետք է հայկական բանակը գրավի Բաքուն

«Երբ Երևանի փողոցներում ինձ մարդիկ են մոտենում և խոսում են «գյուլլելուց և վառելուց», դա ինձ համար անընդունելի է ոչ միայն այն պատճառով, որ ես դեմ եմ նման մեթոդների, այլ նաև այն պատճառով, որ այդ մարդիկ, կարծես թե, սպասում են, թե ես նրանց տեղը պիտի դա անեմ:  

Երբ «Սասնա ծռերը» կամ որևէ այլ նման զինված խումբ «գյուլլում է և վառում», դա դարձյալ ինձ համար անընդունելի է, բայց ես այստեղ գոնե ինչ-որ հետևողականություն եմ նկատում՝ մարդիկ ասում են և անում են, որովհետև ազգի փրկությունը «գյուլլելու և վառելու» մեջ են տեսնում: 

Բայց երբ հեռավոր «գլենդելներում», արմավենու տակ նստած մեր նախկին համաքաղաքացիները սկսում են համացանցով «արժեքավոր խորհուրդներ» տալ, թե ինչպես պետք է մենք այստեղ՝ Հայաստանում «վառենք և զյուլլենք», կամ ինչպես պետք է հայկական բանակը գրավի Բարդան, Եվլախը, Նախիջևանը և Բաքուն, դա արդեն զավեշտ է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարի խմբագրականում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին