Կարևոր իրադարձություններ

Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին լուծարել միջազգային կոալիցիան

17 Օգոստոս, 2017 19:40
Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ին լուծարել միջազգային կոալիցիան

Սիրիան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին լուծարել երկրում գործող՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը Դամասկոսի հայտարարությամբ՝ մասնակից է հանցագործությունների։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչի նամակին, որն ուղարկվել է կազմակերպության գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին։ Դամասկոսը կոչ է արել կոալիցիայի անդամ պեություններին իրենց անունից հեռու մնալ այդ կոալիցիայի կողմից կատարվող հանցագործություններից և անհապաղ լուծարել այն։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի խոսքով՝ «իր գործողություններով կոալիցիան օգնում է գրոհայիններին՝ սանձազերծելով սիրիացի ժողովրդի դեմ ահաբեկչության ու սպանությունների արշավ»։

Նա հիշեցրել է, որ կոալիցիան ստանձնել է պատասխանատվությունը հազարավոր սիրիացի երեխաների, կանանց ու տարեցների մահվան ու վերքերի համար։

Երեկ Դամասկոսը մեղադրել էր ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային ահաբեկիչներին թունավոր նյութեր մատակարարելու մեջ, որոնք հայտնաբերել էին գրոհայինների կողմից լքված պահեստներում։

 

Լրահոս

Դիտել ավելին