Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում օրական թափոնի է վերածվում 1.223 տոննա հաց

17 Օգոստոս, 2017 18:29
Թուրքիայում օրական թափոնի է վերածվում 1.223 տոննա հաց

Թուրքիայում ամեն օր արտադրվող հացի շուրջ 5.4 տոկոսը չի սպառվում և վերածվում է թափոնի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը: 2013թ. կատարված մի ուսումնասիրության համաձայն՝ Թուրքիայում ամեն օր արտադրվում է 250գր. միջին քաշով 90.9 մլն միավոր հաց, տարեկան այդ թիվը կազմում է 33.2 մլրդ: Օրական արտադրվող հացի ընդհանուր քաշը կազմում է 22.719 տոննա, իսկ տարեկան կտրվածքով՝ 8.29 մլն տոննա:

Միևնույն ժամանակ Թուրքիայում օրական սպառվում է 86 մլն միավոր կամ 21.496 տոննա հաց, տարեկան՝ 31.4 մլրդ միավոր կամ 7.85 մլն տոննա հաց: Այսինքն՝ օրական արտադրված հացից ավելանում է 4.9 մլն միավոր կամ 1.223 տոննա հաց: Տարվա կտրվածքով դա կազմում է 447.000 տոննա կամ 1.79 մլրդ միավոր:

Օրական շուրջ 3 մլն միավոր հաց ավելանում է հենց փռերում, որոնք մրցակցության պայմաններից ելնելով հարկ եղածից շատ են հաց արտադրում: Եվս 1.4 մլն հաց ավելանում և թափվում է տներում՝ պահպանման ոչ պատշաճ պայմանների և հարկ եղածից շատ հաց գնելու պատճառով: Փաստորեն, ամեն օր երկրում թափոնի է վերածվում հսկայական  քանակությամբ հաց, որի հաշվին կարելի էր 1 օր կերակրել 4.5 մլն մարդու:

 

Լրահոս

Դիտել ավելին