Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ. Զախարովա

17 Օգոստոս, 2017 18:12
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ. Զախարովա

Ռուսաստանը միշտ աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լարվածության նվազեցմանն ուղղված քայլերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունն այն մասին, թե հարկավոր են հստակ քայլեր` ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: 

Զախարովայի խոսքով` Ռուսաստանն ամեն ինչ անում է բանակցային գործընթացի շարունակման համար պայմանններ ստեղծելու ուղղությամբ:

«Հենց այդ մոտեցումն է գերիշխել այս տարվա ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ»,- նշել է նա ու հավելել, որ այժմ համանախագահներն աշխատում են հակամարտության կարգավորմանն ուղղված հերթական գագաթաժողովի կազմակերպման ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին