Կարևոր իրադարձություններ

Հրաժարական է տվել Թուրքիայի ռազմական նավատորմի հրամանատարը

17 Օգոստոս, 2017 18:06
Հրաժարական է տվել Թուրքիայի ռազմական նավատորմի հրամանատարը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Թուրքիայի համար օրակարգային մի շարք հարցերի մասին: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Քալընը տեղեկացրել է, որ օգոստոսի 17-ին իր ցանկությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Թուրքիայի ռազմական նավատորմի հրամանատար Վեյսել Քյոսելեն: Այս տեղեկությունը նաև հաստատել է Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբը:

Բացի դրանից նա անդրադարձել է Անգելա Մերկելի այն հայտարարությանը, որ Գերմանիան դեմ է հանդես գալիս Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային միության վերաբերյալ պայմանագրի ընդլայնմանը: Վերոնշյալ հայտարարությունը Քալընը որակել է որպես «պոպուլիստական»: Այդ ամենը կապել է  Գերմանիայում կայանալիք ընտրությունների հետ, որպես նախընտրական քարոզչական արշավի մի մաս:  Նա զգուշացրել է, որ եթե պայմանագիրը չեղարկվի,  դրանից կտուժեն նաև եվրոպական երկրները:

Խոսնակը հայտնել է, որ օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Հորդանան, որտեղ տեղի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու է սիրական ճգնաժամը, ինչպես նաև Իրաքի և Պաղեստինի հարցերը:

Թուրքիայի նախագահի խոսնակը նորից  անդրադարձել է այն բանին, որ Էրդողանի թվիթերյան էջից  «հանրապետություն» բառը  հեռացվել է: Նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է  Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև  երկրորդ նախագահ Իսմեթ Ինոնյուի կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին