Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին Շահումյանի գերեզմանատանը փորձել է ինքնասպան լինել

13 Հոկտեմբեր, 2015 19:20
Քաղաքացին Շահումյանի գերեզմանատանը փորձել է ինքնասպան լինել

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 13-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անձնական մեքենայով մոտենում է Կիևյան կամրջին, որպեսզի ինքնասպանություն գործի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ՕԽ-ն: Տեղազննման արդյունքում կասկածելի պահվածքով քաղաքացի չի հայտնաբերվել:


Տեղում պարզվել է, որ 1982թ. ծնված Ա. Հ.-ն, ով ըստ բարեկամների ցանկանում է ինքնասպանություն գործել, տվյալ պահին գտնվում է Շահումյանի գերեզմանատանը:

Ժամը 16.59-ին Շահումյանի գերեզմանատնից ջրից թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1982թ. ծնված Ա. Հ.-ն:


Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Լրահոս

Դիտել ավելին