Կարևոր իրադարձություններ

«Հայաստանը պարտքի տակ չի մնացել Ռուսաստանի հանդեպ, այլ Հայաստանն ու Ռուսաստանը պայամանգիր ունեն միմյանց փոխօգնության հասնելու համար»

17 Օգոստոս, 2017 12:51
Հեղինակ՝ Կարեն Համբարձումյան
«Հայաստանը պարտքի տակ չի մնացել Ռուսաստանի հանդեպ, այլ Հայաստանն ու Ռուսաստանը պայամանգիր ունեն միմյանց փոխօգնության հասնելու համար»

Ռուսական ԻԼ-76 ինքնաթիռի տրամադրումը հասրակության մեջ բազմաթիվ քննարկումների թեմա տվեց,որտեղ մանսավորապես հետևյալ միտքն էր արծարծվում։ Փաստորեն քաղաքական դիսկուրիս մեջ շարունակում են աճել հակառուսական տրամարդրությունները,իշխանությունն էլ կարծես ներքին խողովակներով դեմ չէ հակառուսականության թեզերի ագիտացիային (իհարկե չափի մեջ ու վերահսկելի)։ Սակայն բանը նրանում է,որ այսքանով հանդերձ Հայաստանը կար և մնում է Ռուսաստանից կախված։ Խոսքն իհարկե ինքնաթիռի տրամադրման մասին էր,որը անմիջապես ժամանեց Հայաստան այն ժամանակ երբ իշխանությունները դիմեցին ՌԴ կառավարությանը, ու սա փաստեց ևս մեկ անգամ ,որ անկախ տրամադրություններից առանց Ռուսաստանի Հայաստանը յոլա գնա չի կարող։ Բազմաթիվ հաշվարկների,հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել,որ ԻԼ 76 ինքնաթիռ կարող էր ունենալ և Հայաստանը,սակայն բնական աղետները մեր երկրում պայմանավորված կլիմայում,տեղի են ունենում տաս տարին մեկ անգամ։ Հետևաբար այդքան միջոցներ հատկացնել ինքնաթիռ գնելու ու պահելու համար,ավելի լավ է վարձով կամ ինչպես որ Հայաստանն արեց պարզապես խնդրել դաշնակցից։ Ի դեպ սա էլ առանձին թեմա է։ Հայաստանը պարտքի տակ չի մնացել Ռուսաստանի հանդեպ,այլ Հայաստանն ու Ռուսաստանը պայամանգիր ունեն միմյանց փոխօգնության հասնելու համար,քանզի ընդամենը մի քանի ամիս անց Նիժնի Նովգորոդում տեղի ունեցած հրդեհների հետևանքով Հայաստանից նույնպես փրկարարական ջոկատ էր ժամանել ու օգնել ռուս գործընկերներին մարել հրդեհը։ Մի խոսքով կարելի է ասել,որ թեկուզ ոչ սեփական ուժերով,սակայն ամեն դեպքում Հայաստանին հաջողվեց առնել բնական աղետի դեմը։ Հրդեհները նահանջել են ու հաջողվել է մարել դրա հիմանական վտանգները։ Հուսանք նման աղետներ այլևս չեն կրկնվի ու եթե կրկնվեն էլ,ապա Հայաստանը ստիպված չի լինի դիմել ինչ-որ մեկին օգնության համար՝ թեկուզ և պայմանագրով նախատեսված դեպքում

 

Լրահոս

Դիտել ավելին