Կարևոր իրադարձություններ

Բիզնեսը, որը բացի փողից ուրիշ ոչինչ չի արտադրում՝ աղքատ բիզնես է. Հենրի Ֆորդի լավագույն մտքերը

17 Օգոստոս, 2017 12:40
Բիզնեսը, որը բացի փողից ուրիշ ոչինչ չի արտադրում՝ աղքատ բիզնես է. Հենրի Ֆորդի լավագույն մտքերը

Հենրի Ֆորդ.  մեզանից ոչ բոլորը գիտեն այս մարդու և նրա գործունեության մասին: Գուցե նրա ազգանունը Ձեզ ինչ-որ բան արդեն հուշում է, բայց նրան ճանաչելու և նրա կարողությունները գնահատելու համար պետք է ընթերցել նրա լավագույն մտքերը, բայց դրա մասին՝ հաջորդիվ: Հիմա փորձենք հասկանալ, թե ո՞վ է Հենրի Ֆորդը:

Ամերիկյան գործարար, ավտոմեքենաների արտադրության գործարանների սեփականատեր: Առաջնորդվելով «ավտոմեքենա` բոլորի համար» կարգախոսով, Հենրի Ֆորդի գործարանները թողարկում էին ավտոմոբիլաշինության դարաշրջանի սկզբի ամենաէժան ավտոմեքենաները: Ford Motor Company ընկերությունը գոյություն ունի առ այսօր:

Հենրին միշտ իր ազատ ժամանակը տրամադրում էր ավտոմեքենայի կոնստրուկցիաներ պատրաստելուն: Նա ձգտում էր ստեղծել այնպիսի մի մեքենա, որ կլիներ չափերով համեմատաբար փոքր, սակայն էժան ու հանրամատչելի: Նա այն եզակի գործարարներից էր, որ գիտակցեց՝  գերշահույթ կարելի է ստանալ, երբ արտադրված ապրանքը հասանելի կլինի ոչ թե մի քանի հարյուր մարդու, այլ հարյուր հազարավոր մարդկանց:

Գործարարի լավագույն մտքերը պարզապես մտքեր չեն, դրանք հասկանալու համար պետք է խորը վերլուծության ենթարկել:

1. Մտածելն ամենադժվար աշխատանքն է, այդ պատճառով նրանով եզակի մարդիկ են զբաղվում:

Իսկ Դուք ի՞նչ է կարծում՝ այս միտքն արտահայտելուց նա նկատի է ունեցել մարդկանց առօրյա մտքերը՝ ի՞նչ հագուստ հագնել, կամ՝ ի՞նչ ուտել: Իհարկե, ոչ:

2.Եթե ես կորցնեմ բիլիոն դոլար, չի անցնի և հինգ տարի, և դրանք ինձ մոտ կվերադառնան:

3.Չկա այնպիսի մարդ, ով չի կարող անել ավելին, քան նա մտածում է:

4.Անհաջողությունն ուղղակի ընդմիջում է կյանքի ընթացքում: Դա հնարավորություն է ամեն ինչ վերստին և խելքով սկսել:

Ֆորդի այս միտքը թերևս վերաբերում է այն մարդկանց, ովքեր անհաջողություններ պատճառով սթրեսի մեջ են հայտնվում ու չեն կարողանում դրանից դուրս գալ: Եթե նախկինում անհաջողություն է եղել Ձեր կյանքում, ապա դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ կորած է:

 

5.Յուրաքանչյուրն, ով դադարում է սովորել կյանքում, արդեն ծեր է, կարևոր չէ, քսան թե ութսուն տարեկանում:

6.Օդը լի է մտքերով։ Դրանք անընդհատ թակում են ձեր գլուխը։ Դուք ուղղակի պետք է իմանաք, թե ինչ եք ցանկանում, հետո մոռանալ դա և զբաղվել ձեր գործով։ Միտքը կգա հանկարծահաս։ Այդպես է եղել միշտ:

7.Հաջողակ մարդիկ առաջ են անցնում, օգտագործելով այն ժամանակը, որը մյուսները դատարկ տեղն են սպառում:

8.Ես փորձում էի կյանքս ապրել այնպես, ինչպես դա ինձ համար կցանկանար մայրս:

9. Ժամանակը չի սիրում, երբ իրեն դատարկ տեղն են ծախսում:

10.Բիզնեսը, որը բացի փողից ուրիշ ոչինչ չի արտադրում՝ աղքատ բիզնես է:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին