Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով

17 Օգոստոս, 2017 11:18
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի օգոստոսի 17-ից Ամիրյան, Նալբանդյան փողոցների և Տիգրան Մեծի պողոտայի՝ հրապարակ մուտք-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները փորձնական կարգով կփոխարինվեն միայն դեղին թարթող ռեժիմներով: 
Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին:
Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2017 թվականի հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում երթևեկության առավելություն ունեն հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին