Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    556,5
    564,5

  • RUB

    7,53
    7,78

Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը

17 Օգոստոս, 2017 10:22
«Հրապարակ». Քանի՞ պետական հիմնարկ է փակել ու բացել Կարեն Կարապետյանը

«Հրապարակ» թերթը գրում է. Նախորդ տարվա սեպտեմբերից, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, կառավարությունն սկսեց օպտիմալացումների գործընթաց, գործադիրի գրեթե բոլոր նիստերում լուծարումներ են: Ամենաթարմ դեպքը. Օգոստոսի 17-ի նիստում լուծարվում է «Գյումրու N3 դպրոց» ՊՈԱԿ-ը: Պատճառն աշակերտների թվի նվազումն է: 39 աշխատող մնում է անգործ: Նախորդ նիստում լուծարվեցին Արագածոտնի մարզի հիվանդանոցներ: Դրանից առաջ վերակազմավորվեցին պետական հիմնարկներ:

Քաղաքաշինության նախարարությունը դարձավ կոմիտե, տեսչությունները խոշորացվեցին, մի շարք ՊՈԱԿ-ներ միացվեցին, փակվեցին, դադարեցվեց արտակարգ իրավիճակների, մշակութային, սպորտի ու երիտասարդական և այլ ԾԻԳ-երի աշխատանքը: Վերահսկիչ պալատի, Ազգային ժողովի տասնյակ աշխատողներ դարձան գործազուրկ, ՊԵԿ-ից՝ 500 հոգի:

2016-2017 թվականներին ՀՀ պետական ապարատում նախատեսվում է կրճատել 2900 մարդ:

Պետական հիմնարկներն, անխոս, ուռճացված էին, մասնագետները խոսում էին 30 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին: Բայց կառավարությունը դրանով սոցիալական խնդիր էր լուծում:

Հիմա, երբ այդ ամենն արվում է արագ տեմպերով, տնտեսվել է 5 մլրդ դրամ, որքանո՞վ է կառավարման արդյունավետությունը բարձրացել: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն իրար հետևից ստեղծում է ՊՈԱԿ-ներ ու հիմնադրամներ, որոնք առաջին հայացքից բոլորովին էլ չեն խոսում պետապարատի արդյունավետության բարձրացման մասին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին