Կարևոր իրադարձություններ

«Առավոտ». Նախկին զոքանչին կացնով սպանողը դիմել է դատարան. Բողոքում է, որ իր պարանոցը նախկին կինը քերծել է

17 Օգոստոս, 2017 10:18
«Առավոտ». Նախկին զոքանչին կացնով սպանողը դիմել է դատարան. Բողոքում է, որ իր պարանոցը նախկին կինը քերծել է

«Առավոտ» թերթը գրում է. Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կացնահարված կնոջ դեմ հարուցված քրեական գործով դատական նիստն էր:


2016 թվականի հուլիսի 8-ին Թագուհի Մանսուրյանին իր բնակարան տանող շքամուտքում նախկին ամուսինը՝ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով հարվածներ էր հասցրել: Մարտիրոսյանը կացնով հարվածել էր նաև Թագուհի Մանսուրյանի մարը, որը մահացել էր: Մարտիրոսյանը հիմա կալանավորված է, այս գործով դատական մի քանի նիստեր են եղել: Իսկ նախօրեին Մանսուրյանի դեմ Վլադիկ Մարտիրոսյանի բողոքով նիստն էր: Կացնահարողը և այս գործով մեղադրյալ Մարտիրոսյանը բողոքում է, որ Թագուհի Մանսուրյանն է իրեն վնասել՝ քերծել է պարանոցը:

Մանսուրյանի փաստաբան, հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Թագուհի Մանսուրյանը մեղադրվում է 3 դրվագով, քրեական օրենսգրքի 118 հոդվածի հիմքերով՝ ծեծ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին