Կարևոր իրադարձություններ

Facebook-ն առևտրական հարթակ է գործարկել Եվրոպայի 17 երկրներում

17 Օգոստոս, 2017 00:23
Facebook-ն առևտրական հարթակ է գործարկել Եվրոպայի 17 երկրներում

Facebook-ը Եվրոպայի 17 երկրներում գործարկել է Marketplace առեւտրական հարթակը, որտեղ օգտատերերը կկարողանան վաճառել ու գնել ապրանքներ: Այդ մասին հայտնել է ընկերությունը:

«Այսօր մենք Եվրոպայի 17 երկրներում գործարկում ենք Marketplace-ը… մեծ թվով մարդկանց հնարավորություն ընձեռելով Facebook-ում իրենց լոկալ ընկերացություններում փնտրել, գնել եւ վաճառել ապրանքներ»,-ասված է Facebook-ի մամուլի տեղեկագրում:

Այն երկրների թվում, որոնցում գործարկվում է ծառայությունը, նշվում են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան եւ ուրիշներ:

Marketplace ծառայությունն աշխատում է Facebook-ում գործող խմբերի օրինակով՝ օգտատերերին հնարավորություն ընձեռելով հայտարարություններ հրապարակել իրերի վաճառման մասին: Ծառայության առավելությունն ապրանքը վաճառողի անձնական պրոֆիլը նայելու հնարավորությունն է գնումը կատարելուց առաջ:

«Մարդիկ վաճառում են տարբեր իրեր՝ հագուստից մինչեւ էլեկտրոնիկա կամ նույնիսկ մեքենաներ ու անշարժ գույք: Մարդիկ վաճառում են նոր եւ բանեցված ապրանքներ: Ծառայությունը հնարավորություն է տալիս կապվել վաճառողի հետ եւ ապրանքը տեսնել գնելուց առաջ»,-հայտնել է ծառայության կայքը:

Մինչեւ վերջին ժամանակներս Marketplace-ը հասանելի էր յոթ երկրում (ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Չիլի, Մեքսիկա, Նոր Զելանդիա եւ Մեծ Բրիտանիա): 2016 թվականի հոկտեմբերին գործարկման պահից մինչեւ ընթացիկ տարվա մայիս, ծառայության օգնությամբ 18 մլն հայտարարություն է հրապարակվել ԱՄՆ-ի օգտատերերից:

Forbes հրատարակության տվյալներով՝ գործարկելով Marketplace, Facebook-ը մրցակցության մեջ է մտնում ինտերնետ-վաճառքների սեկտորի այնպիսի խաղորդների հետ, ինչպիսիք են՝ Craigslist-ը եւ Ebay-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին