Կարևոր իրադարձություններ

Զբոսաշրջիկներին հագուստի պատճառով ներս չեն թողել անգլիական օդանավակայանի հանգստի գոտի

17 Օգոստոս, 2017 00:37
Զբոսաշրջիկներին հագուստի պատճառով ներս չեն թողել անգլիական օդանավակայանի հանգստի գոտի

Անգլիական Մանչեստր քաղաքի օդանավակայանում զբոսաշրջիկներին ներս չեն թողել հանգստի գոտի, ինչի պատճառը նրանց հագուստն է եղել: Այս մասին հայտնում է Manchester Evening News պարբերականը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: Էմմա Ռեյքսը, նրա երկու տարեկան եղբորաղջիկը, մայրը և 5 այլ բարեկամ պետք է Մեծ Բրիտանիայից մեկնեին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգ՝ Disneyworld զվարճությունների կենտրոնն այցելելու համար: Ընդ որում` նրանք բոլորը Միկի Մաուսի՝ Ուոլթ Դիսնեյի կերպարի պատկերով վերնաշապիկներ են կրել: Ընտանիքի յուրաքանչյուր անդամի վերնաշապիկի վրա գրված է եղել նրա անունը:

Նշվում է, որ օդանավակայանի հանգստի գոտու աշխատակիցները հրաժարվել են ներս թողնել նրանց հագուստի պատճառով, չնայած ծառայությունը նախօրոք պատվիրված է եղել. ընտանիքը 170 ֆունտ ստեռլինգ է վճարել դրա համար: Ճանապարհորդներին թույլ են տվել ներս մտնել, միայն երբ նրանք վերնազգեստ են հագել վերնաշապիկների վրայից:

Հանգստի գոտին ղեկավարող ընկերությունը ներողություն է խնդրել ընտանիքից՝ պարզաբանելով, որ ծառայությունից օգտվող ուղևորները պետք է որոշակի դրես կոդի հետևեն: Այսպես, օրինակ, նրանց չի թույլատրվում հայտնվել սպորտային հագուստով և դիմակահանդեսային կոստյումներով:

Սակայն աշխատակիցը, որը ներս չի թողել զբոսաշրջիկներին, սխալ է մեկնաբանել այս կանոնները: Խնդիրը լուծելու համար ընկերությունը կոչ է արել զբոսաշրջիկներին կապվել իրենց հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին