Կարևոր իրադարձություններ

Motorola-ն ինքնավերականգնվող ապակի է ստեղծել սմարթֆոնների համար

17 Օգոստոս, 2017 00:30
Motorola-ն ինքնավերականգնվող ապակի է ստեղծել սմարթֆոնների համար

Motorola ընկերությունը սմարթֆոնների համար խելացի ինքնավերականգնվող ապակու արտոնագրի դիմում է ներկայացրել: Դրա համար պլանավորվում է օգտագործել թափանցիկ պլաստիկ կամ ապակենման պոլիմեր, ինչի մասին գրել է SlashGear-ը:

Սարքն էկրանին ինքնուրույն կհայտնաբերի վնասվածքները եւ դրանց բնույթը: Եթե դա տեղի է ունեցել, ապա օգտատիրոջը կառաջարկեն գործարկել էկրանի վերականգնման գործընթացը, այդ ժամանակ արգելվում է օգտվել սմարթֆոնից: Նման նորոգումը տեղի կունենա տաքության միջոցով, որն անջատում է սմարթֆոնն ինքը:

Ըստ որում Motorola-ում նշում են, որ տեխնոլոգիան թույլ չի տալիս վերականգնել ծանր վնասվածքները եւ ճաքերը եւ հարմար է սոսկ «որոշ թերությունների շտկման» համար:

 

Լրահոս

Դիտել ավելին