Կարևոր իրադարձություններ

Բրիտանացիներն ու ամերիկացիները հերքել են Սիրիա քիմիական զենք մատակարարելու մեղադրանքները

17 Օգոստոս, 2017 00:20
Բրիտանացիներն ու ամերիկացիները հերքել են Սիրիա քիմիական զենք մատակարարելու մեղադրանքները

Բրիտանական և ամերիկյան ընկերությունները, որոնց սիրիական իշխանությունները մեղադրել են երկիր թունավոր նյութեր մատակարարելու մեջ, հերքել են իրենց մասնակցությունն ընդդիմության գրոհայիններին քիմական զենք ուղարկելու գործում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով այդ ընկերությունների ներկայացուցիչների հայտարարությանը։

Ամերիկյան Nonlethal Technologies և բրիտանական Chemring Group ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ ընկերություններից ոչ մեկը չի պատրաստում բաղադրիչներ քիմիական զենքի համար։ «Chemring Defence-ը չի արտադրում ո՛չ քիմիական զենք, ո՛չ էլ բաղադրիչներ, որոնք կարող են օգտագործվել դրա տեղծման համար»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։ Նա կոչ է արել ստուգել տեղեկատվության աղբյուրները։

 

Լրահոս

Դիտել ավելին