Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին ծրագրել է իր վերադարձն Ուկրաինա սեպտեմբերի 10-ին

16 Օգոստոս, 2017 23:32
Սաակաշվիլին ծրագրել է իր վերադարձն Ուկրաինա սեպտեմբերի 10-ին

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է Ուկրաինա իր առաջիկա վերադարձի մասին։ Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակման ժամանակ։

«Ես կվերադառնամ Ուկրաինա սեպտեմբերի 10-ին Լեհաստանից՝ «Կրակովեց» անցակետով»,-ասել է Սաակաշվիլին և կոչ արել Կիևին կրկես չսարքել՝ սահմանին փորելով գետինը։

Սաակաշվիլին այնուհետև հավելել է, որ ծրագրում է պաշտպանել իր քաղաքացիության իրավունքը դատարանում՝ հստակեցնելով, որ ինքը մի շարք եվրոպական պետությունների անձնագրեր ստանալու առաջարկներ է ստացել։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին